Ավտոմատացված առևտուրը հայտնի է դեռևս վաղ ժամանակներից: Հույն մաթեմատիկոս Հերոն այս գործը սկսել էր դեռևս մ.թ.ա. 215 թվականից, երբ նա ստեղծեց մի սարք, որը սուրբ ջուր էր վաճառում Եգիպտական տաճարներում:

Մետաղադրամով առաջին աշխատող կոմերցիոն առևտրի ավտոմատները ներկայացվել էին Լոնդոնում վաղ 1880-ականներին: Այդ ավտոմատները բացիկներ էին
վաճառում
: Անգլիացի հրատարակիչ և գրախանութի սեփականատեր Ռիչարդ Կառլայլը մոտավորապես նույն ժամանակահատվածում ստեղծեց գիրք վաճառող  առևտրի ավտոմատներ: 1888 թվականին «Թոմաս Ադամս» մաստակ արտադրող ընկերությունը տեղադրեց առաջին առևտրի ավտոմատները Միացյալ Նահանգներում, որոնք «Տուտտի Ֆրուտտի» մաստակ էին վաճառում: 1897 թվականին Փուլվեր արտադրական ընկերությունը առևտրի ավտոմատներին ավելացրեց շարժվող պատկեր հավելյալ գրավչության համար:


Շուտով առևտրի ավտոմատները սկսեցին վաճառել բազմազան ապրանքներ, այդ թվում՝ սիգարներ, բացիկներ, նամականիշներ և այլն: 1902 թվականին Ֆիլադելֆիայում բացվեց Հորն և Հարդարթ ռեստորանը, որը ամբողջությամբ աշխատում էր մետաղադրամներով: Այդ ռեստորանը գործեց մինչև 1962 թվականը: 1920-ականների սկզբերին տեղադրվեցին առաջին ավտոմատները, որոնք գազով հյութեր էին  վաճառում բաժակների մեջ: 1926թ. ամերիկացի գյուտարար Վիլիամ Ռովը ստեղծեց սիգարետ վաճառող առևտրի ավտոմատը:

Խորհրդային Միությունում տարածված էին գազով հյութեր վաճառող առևտրի ավտոմատները 1960 թվականներից: Ժամանակի ընթացքում դրանք դուրս մղվեցին գործածությունից: