1901 թվականին ծագումով ճապոնացի ամերիկացի քիմիկոս Սատորի Կատոն հայտնագործեց լուծվող սուրճը, որին պարզապես պետք է ջուր ավելացնել: 1906 թվականին անգլիացի քիմիկոս Ջորջ Քոնսթանթ Վաշինգտոնը ստեղծեց լուծվող սուրճի արտադրության հոսքագիծը: Վաշինգտոնը ապրում էր Գվատեմալայում և դիտելով թե ինչպես է սուրճը չորանում իր ջրամանում և փորձարկումներից հետո ստեղծեց «Ռեդ-ի-քոֆի» ապրանքանիշով լուծվող սուրճը, որը սկսեց վաճառվել 1909 թվականից: 1938 թվականին ստեղծվեց Նեսկա‎ֆեն կամ սառը չորացման տեխնոլոգիայով ստացված լուծվող սուրճը: