|
|
|
Ացտեկների ժամանակներից ի վեր, կակաոյի
հատիկները գնահատվում էին ոչ միայն իրենց խոհարարական կարևորության համար
այլ նաև օգտագործվում էին որպես արժույթ: Կակաոյի հատիկները հանձնում էին
որպես նվեր կարևոր արարողությունների եւ տոնակատարությունների ժամանակ:
Բացի այդ, հատիկները բովում էին շոկոլադե ըմպելիք պատրաստելու համար: Այս
ըմպելիքը ամբողջությամբ տարբերվում է այն տաք շոկոլադից, որին մենք ծանոթ
ենք այսօր: Ացտեկները խմում էին այն սառը վիճակում, գինով եւ չիլի պղպեղով
համեմված՝ առանց շաքարի: Շոկոլադը հայտնաբերեց
և 1500-ականների սկզբներին
Եվրոպա տեղափոխեց իսպանացի ճանապարհորդ Կորտեսը: Իսպանիայում այն
ներկայացնելուց հետո, այս ըմպելիքը սկսեցին մատուցել տաք
և քաղցր վիճակում՝ առանց չիլի պղպեղի: Իսպանացիները փորձում էին պաշտպանել իրենց հիանալի նոր
ըմպելիքը եւ ավելի քան հարյուր տարի անց միայն այդ ըմպելիքի մասին իմացվեց
ամբողջ Եվրոպայում:
Երբ
շոկոլադը հասավ Լոնդոն 1700-ականների վերջերին, շոկոլադի մատուցման տեղերը
դարձան տարածված
և մոդայիկ: Անգլիացիները սկսեցին կաթ ավելացնել շոկոլադին,
որը խմում էին ճաշից հետո: Միայն տասնութերորդ դարի կեսերին շոկալադը
ձևափոխվեց իր հեղուկ վիճակից: Առաջին անգամ կակաոյի փոշին ստացել են
Հոլանդիայում: Կակաոյի փոշին շատ ավելի լավ էր լուծվում ջրում կամ կաթում,
ինչը հնարավորություն տվեց նորարարության: Այնուհետև ստեղծվեցին
կոնֆետները՝ կակաոյի
յուղը խառնելով շաքարավազին: 1876 թվականին ստեղծվեց
կաթնային շոկոլադը: Այդ ժամանակվանից ի վեր շոկոլադը ավելի հայտնի է որպես
ուտելիք, քան թե ըմպելիք:
|