Էսպրեսոն ստեղծել է Լուիջի Բեցեռան 1903 թվականին, որը արտադրական ձեռնարկություն ուներ: Պարոն Բեցեռան վաղուց փնրում էր մի եղանակ ավելի արագ սուրճ պատրաստելու համար: Մի օր աշխատանքային օրվա վերջում նա սուրճ պատրաստելու համար ճնշում կիրառեց՝ ինչը կրճատեց սուրճի պատրաստման ժամանակը: Այդ մեքենան, որը նա հետագայում ներկայացրեց, կոչվում էր «Արագ սուրճի մեքենա», այստեղից էլ ծագում է էսպրեսո անվանումը, որը իտալերեն նշանակում է արագ: Նրա մեքենան ոչ միայն կրճատեց սուրճի պատրաստման ժամանակը, այլ նաեւ ավելի լավ սուրճ ստացավ: Պատրաստման արագ եղանակը հնարավորություն ընձեռեց սուրճի հատիկներից առանձնացնել սուրճի լավագույն հատկանիշները՝ խուսափելով անցանկալի հատկանիշների արտազատումից, ինչը տեղի է ունենում ավելի դանդաղ պատրաստման ժամանակ: Լուիջի Բեցեռան ամբողջովին անհաջողակ էր այս մեքենան վաճառելու հարցում եւ միեւնույն ժամանակ գումարներ չուներ:

1905 թվականին Դեզիդերո Պավոնին գնեց էսպրեսոյի մեքենայի պատենտը եւ հաջողությամբ ներմուծեց այն իտալական շուկա: Քսաներորդ դարի սկզբի լուսանկարները պատրկերում են իտալական կրպակներ, որոնք մատուցում էին «կա‎ֆե էսպրեսո Լա Պավոնի»: Սա շատ տարածված տեսարան էր Իտալիայում: Դեզիդերո Պավոնին փոխեց իտալացիների սուրճ խմելու եղանակը:

1905 թվականից սկսած էսպրեսոյի հիմքի վրա պատրաստված ըմպելիքների սուրճի շուկան հետեւողականորեն ընդլայնվում է: Հատիկավոր սուրճը եւ էսպրեսոյի սուրճը մի փոքր տարբերվում են: Էսպրեսոյի հատիկները սուրճի մի քանի տեսակների խարնուրդ են, որոնք բովված են հատուկ եղանակով: Սովորական սուրճի եւ էսպրեսոյի երկու հիմնական տարբերությունները դա աղալու մանրությունն է եւ պատրաստման ժամանակը: Էսպրեսոյի պատրաստման ժամանակը շատ ավելի կարճ է, ինչը հնարավոր է դառնում 15 մթնոլորտային ուժ ճնշման տակ աղացած սուրճի միջով տաք ջուրը անցկացնելու միջոցով:

Երբ էսպրեսոյի աղացած սուրճը լցվում է մետաղյա զամբյուղի մեջ, այն սեղմվում է 21 կգ ճնշման տակ: Երբ էսպրեսոյի հեղուկը դուրս է մղվում այն մուգ շագանակագույն է, մի փոքր թանձր, իսկ մակերեւույթին առաջանում է սեր, որն իտալերեն կոչվում է «կրեմա»: Կատարյալ էսպրեսո ստանալու համար պետք է ապահովել բազմաթիվ գործոններ: Ինչպես արդեն նշվել էր դրանցից են ջերմաստիճանը, ջրի ճնշումը, աղալու մանրությունը, եւ մետաղյա զամբյուղի մեջ սուրճի սեղմվածության աստիճանը:

Բարձրորակ էսպրեսո ստանալը բավականին թանկ է, քանի որ սուրճի հատիկներից առավելագույն բույրը առանձնացնելու համար հարկավոր է բարձր ճնշում, ինչը ապահովում է որակյալ թանկաժեք մեքենան: