|
|
|
Կապուչինոն ստանում են ավելի մեծ բաժակի մեջ մեկ չափաբաժին
էսպրեսո պատրաստելով, որին ավելացվում է գոլորշով փրփրացված կաթ, որի
մակերեսին մի փոքր շոկոլադ են ցանում:
Կապուչինո
բառի ծագումնաբանությունը ցույց է տալիս թե ինչպես բառերը կարող են սկսել
արտահայտել նոր իմաստներ, որոնց մասին տերմիններ հորինողները բոլորվին
չէին մտածել: 1525 թվականից գործող վանականների Կապուչին միաբանությունը
կարևոր դեր է խաղացել ռեֆորմատորական Եվրոպայում կաթոլիկության
վերատարածման հարցում: Նրանց իտալերեն անվանումը առաջանում է հանդերձանքի
գլխածածկի «կապուչինո» անունից, որն իր հերթին ծագում
է «կապուչո», իտալերեն գլխարկ բառից: Իտալերենում
«կապուչինո» բառը սկսեց արտահայտել այլ
իմաստ, քանի որ էսպրեսոյի վրա լցված փրփրացված կաթը նմանվում էր գլխածածկի
ձևին, իսկ էսպրեսոյի գույնը նմանեցվում էր վանականների հանդրեձանքի
գույնին:
|